GEORGI AVAGYAN (PEAT)
Описание материала:
Կյանքի արագընթաց ռիթմը փոխում է նաև մարդկանց կյանքի որակը, այսօր սթրեսներն ավելի քան գերիշխող են դարձել մեր իրականության մեջ՝ ստվեր նետելով այն բոլոր լուսավոր կողմերի վրա, որոնք հետաքրքիր ու գեղեցիկ են դարձնում կյանքը:Կպչուն մտքեր, վախեր, սթրեսներ, վատ հիշողություններ. Արդյոք հնարավոր է իսպառ ազատվել այդ տհաճ զգացողություններից.Մարդիկ անելանելի վիճակից հաճախ են դիմում այնպիսի հուսահատ քայլերի ինչպիսին օրինակ գուշակների ու կախարդների հմայություներն են. Զավեշտալի է, բայց փաստ, այդուհանդերձ արդյունքի չհասնելով կրկին բացասական զգացողությունները գլուխ են բարձրացնում՝ կյանքը վերածելով իսկական մղձավանջի:Գիտության զարգացմանը համընթաց ստեղծվել ու մշակվել են այնպիսի մեթոդներ, որոնք ուղղակի ազդեցություն են ունենում մարդու գիտակցության և հոգեբանության վրա՝ ներաշխարհից հեռացնելով բացասականն ու տհաճը: Այդպիսի մեթոդներից է Փսիխո էներգո արուրո թերապիան, որը մեր հանրապետությունում հաջողությամբ կիրառվում է երկար տարիներ Սանկտ Պետերբուրգում աշխատած մեր հայրենակից Գեորգի Ավագյանի կողմից: Մեր կյանքի անբաժանելի ուղեկիցները դարձած կպչուն մտքերը, սթրեսները, վախերն ու ֆոբիաները շնորհիվ ՊԵԱՏ մեթոդի 30-ից 50 րոպեների ընթացքում նկատելիորեն վերանում են: Բազմաթիվ գիտնականների կողմից մշակված և ժամանակի քննությունն անցած այս մեթոդը հրաշալի հնարավորություն է` առավել ինքնավստահ լինելու, խոհուն և համարձակ քայլերով կյանքում կայանալու և ինքնահաստատվելու համար:Գեորգի Ավագյանի կիրառած մեթոդի հիմքում ընկած են հոգեբանությունը, աթման յոգան և փսիխո էներգո աուրայի տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ տհաճ զգացողություններն ու անցանկալի հիշողությունները լիարժեք ետ են նահանջում: Մեր հայրենակից Գեորգի Ավագյանի աշխատանքային հարուստ փորձն ու գիտելիքներն այսօր արդեն հասանելի են մեր երկրում: Նշենք, որ ցանկության դեպքում բուժումն իրականացվում է նաև հեռավար եղանակով: Առողջացրեք ձեր հոգին, մաքրեք գիտակցությունը ավելորդ սթրեսներից, վախերից ու կպչուն մտքերից, բարձրացրեք ինքնագնահատականը ձեր ուժերի հանդեպ, եղեք ինքնավստահ ՝ պատրաստ նոր նվաճումների և հաղթանակների:Հեռ. (010)355 688, (060 )521-529, (094) 350-017Ստեղծագործական խումբ Creative GroupԱրթուր Դանիելյան Arthur DanielyanՀեղինե Կարապետյան Heghine KarapetyanՆարինե Ադամյան Narine Adamyan
Язык: Русский
Длительность материала: 00:17:57
Автор: TVADSTUDIO